Փաշինյանաալիևյան սիրախաղ է. Քոչարյանի գրասենյակը` Ադրբեջանի հայտարարած հետախուզման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Ադրբաջանում ՀՀ երկրորդ նախաագահի նկատմամբ հարուցված քրեական գործն ու հայտարարված հետախուզումը որակում է որպես «Փաշինյանաալիևյան սիրախաղի» նոր փուլ։

«Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում: Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից»,– ասված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։