«Ժողովուրդ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄՈՏ ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում: Գազալցակայաններում հրաժարվում են ավտոմեքենան լիցքավորել բնական սեղմված գազով առանց վկայագրի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մի քանի վարորդներ, որոնց գազալցակայանում հրաժարվել են մեքենան լիցքավորել և պահանջել են ներկայացնել վկայագիր: Բանն այն է, որ գազալցակայանները պետք է լիցքավորեն միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր, հակառակ դեպքում գազալցակայանը կտուգանվի:

Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ: Ի դեպ, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից է վերահսկողություն իրականացվելու, բայց որոշ ժամանակ հետո միասնական համակարգի միջոցով դա կվերահսկվի: Իսկ առանց լիցենզիայի բալոն տեղադրող ու փորձարկող ընկերությունները պետք է ունենան գազաբալոն տեղադրելու համար նախատեսված սարքավորումներ»:

News.am