Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարում Ադրբեջանի հանցավոր քայլերը

Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որ տեղի է ունեցել Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։

Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի է համարել Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։