2022-02-23 09:34
Լրատվական գործակալություններ
0
ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն տվեց ԶՈւ-ի օգտագործմանը երկրի սահմաններից դուրս
Դաշնային խորհուրդը համաձայնություն տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԶՈւ-ն օգտագործել երկրի սահմաններից դուրս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Դաշնային խորհուրդ փաստաթուղթ էր ուղղել արտասահմանում Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը նախօրեին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչող հրամանագրեր ստորագրեց, ինչպես նաև հանձնարարեց ապահովել խաղաղության պահպանումը հանրապետություններում, տեղեկացնում է News.am-ը: