Էրդողանն ասել է Պուտինին, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ուղղված քայլերը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

«Հայտարարելով, որ Անկարան չի ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը և որ դա սկզբունքային դիրքորոշում է՝ Էրդողանը նշել է, որ կարևոր է հայտարարի գալ մինսկյան համաձայնագրերի հիման վրա»,- հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը, տեղեկացնում է News.am: