Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ադրբեջանցիների այցին Կապույտ մզկիթ

Իրանական արվեստի խորհրդանիշ հանդիսացող Կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակի ընթացքում կրկին աղոթքի և հավաքների տեղ է դարձել Հայաստանում գտնվող մուսուլմանների համար, ինչպես նաև՝ տուրիստական տեսարժան վայր: Այս մասին Twitter-ի իր էջին գրել է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

«Իրանական արվեստի խորհրդանիշ հանդիսացող Կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակի ընթացքում կրկին աղոթքի և հավաքների տեղ է դարձել Հայաստանում գտնվող մուսուլմանների համար, ինչպես նաև՝ տուրիստական տեսարժան վայր։ Շատ հաճելի է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական վիմագրությունը։ Ո՞վ կարող է կարդալ դրանք»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին մասնակցած ադրբեջանցի պատգամավորներն այցելել էին Կապույտ մզկիթ, նկարվել այնտեղ և հայտարարել, որ մզկիթն ադրբեջանական է, տեղեկացնում է News.am։