Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

Փետրվարի 23-ին կատարվել 227 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեխաների շրջանում։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 59 վարակակիր:

Արձանագրվել է 1 մահ:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8542 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2767 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 31 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար, տեղեկացնում է Aysor.am: