2022-02-24 13:52
Լրատվական գործակալություններ
0
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
Այսօր Կենդանաբանական այգում տիրող իրավիճակի վերաբերյալ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև այգու նախկին աշխատակիցները:
Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը նշել է, որ ավելի քան 20 օր կենդանիներն անկում են: Նրա խոսքով՝ Կենդանաբանական այգում նաև կադրային ջարդ է ու այնտեղից հեռացրել են բոլոր մասնագետներին: Ակցիայի մասնակիցներն այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ հանդիպում պահանջելով փոխքաղաքապետի հետ: Մանրամասները՝ տեսանյութում, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը: