Լավրով․ Միջազգային հանրությունը համերաշխորեն հերքում է ակնհայտ ցեղասպանության փաստը

Միջազգային հանրությունը համերաշխորեն հերքում է Ուկրաինայում ակնհայտ ցեղասպանության փաստը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Բանակցությունների սկզբում Լավրովին են փոխանցել «Դոնբասի գնդակահարված մանկությունը» գիրքը, որում, հեղինակների խոսքով, հավաքված են ոչ միայն տարածաշրջանի երեխաների դեմ հանցագործությունների վկայությունները, այլև պատմվում է ռազմաճակատում նրանց կյանքի մասին:

«Կարևորը, որ գիրքը ոչ թե մենք ունենանք, այլ, այսպես կոչված, միջազգային հանրության ներկայացուցիչները, որոնք այժմ համերաշխորեն, համաչափ ժխտում են, որ Ուկրաինայում ցեղասպանության ակնհայտ արտահայտում է կատարվում»,-ասել է Լավրովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։