Պուտին․ Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ

Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Այս մասին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Զրույցի ընթացքում չինական կողմը հայտարարել է, որ աջակցում է բանակցությունների ճանապարհով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Պուտինը հաստատել է, որ պատրաստ է բարձր մակարդակով շփվել Կիևի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» , տեղեկացնում է News.am-ը։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահին առաջարկել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ վերջ տալու մարդկային զոհերին»։