Ռոսկոմնադզորը մասամբ սահմանափակել է Facebook-ի հասանելիությունը

Փետրվարի 24-ին Facebook սոցիալական ցանցը սահմանափակել է ռուսական 4 ԶԼՄ-ների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալության, «Լենտա.Ռու» և «Գազետա.Ռու» ինտերնետային հարթակների պաշտոնական օգտահաշիվները, հաղորդում է Ռոսկոմնադզոր-ը:

«Ռուսական ինտերնետային ռեսուրսների և ԶԼՄ-ների նկատմամբ այդպիսի գործողություններն արգելված են ՌԴ № 272 Դաշնային օրենքով («Մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ՌԴ քաղաքացու իրավունքների ու ազատությունների ոտնահարմանը վերաբերող միջոցների մասին»):

Փետրվարի 24-ին Ռոսկոմնադզորը պահանջել է Meta Platforms, Inc.-ի վարչակազմից չեղարկել ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ Facebook սոցիալական ցանցի սահմանափակումները և բացատրել դրանք սահմանելու պատճառները: Սոցիալական ցանցի սեփականատերերն անտեսել են Ռոսկոմնադզորի պահանջները:

Սկսած 2020թ. հոկտեմբերից՝ Ռոսկոմնադզորն արձանագրել է ռուսական ԶԼՄ-ների և ինտերնետային ռեսուրսների նկատմամբ Facebook-ի կողմից այդպիսի ցենզուրայի 23 դեպք:

Փետրվարի 25-ին ԱԳՆ-ի հետ համաձայնեցմամբ Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, որով ճանաչում է, որ Facebook սոցիալական ցանցը ոտնահարել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Ըստ Facebook սոցիալական ցանցի նկատմամբ գլխավոր դատախազության որոշման՝ սկսած 2022թ. փետրվարի 25-ից՝ Ռոսկոմնադզորի կողմից, օրենքի համաձայն, ձեռնարկվում են միջոցներ ցանցի հասանելիությունը մասամբ սահմանափակելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am: