631 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 419 423

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 631-ով և դարձել 419 423: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 681 մարդ (-854), կատարվել է 2 888 510 թեստավորում (+4 183), առողջացել են վարակվածներից 399 704-ը (+1 463): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 20-ով և դարձել 8 433, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։