Պուտինը կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել զսպող ուժերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ Սերգեյ Շոյգուի և ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել ռուսական բանակի զսպող ուժերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արևմտյան երկրները ձեռնարկում են ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, ես նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավատեղյակ են, այլ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաև ագրեսիվ հայտարարություններ մեր երկրի հասցեին»,-հավելել է երկրի ղեկավարը, տեղեկացնում է News.am: