Բորել. ԵՄ-ի ԱԳ նախարարները չեն կարողացել համաձայնեցնել պատժամիջոցների 6-րդ փաթեթը

ԵՄ երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը. միության երկրները կշարունակեն քննարկումները։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք քննարկել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մենք շարունակում ենք քննարկումները... Այսօր որոշում կայացնել հնարավոր չեղավ»,-ասել է նա։

Բորելի խոսքով՝ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ քննարկումները կշարունակվեն ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա: