ՔԿ քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը

Մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի, ավագ եղբորը՝ Արթուրին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այս պահին պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Սարգսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և ես արդեն մոտ 3 ժամ գտնվում ենք քննչականում:

Հուսով ենք, որ վարույթ իրականացնող մարմինը չի գնա նման քայլի և չի ձերբակալի Արթուր Գալեյանին, ինչպես նաև կվերացնի Գարիկ Գալեյանի ձերբակալման ավելի վաղ ընդունած որոշումը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արթուր Գալեյանը ինքնակամ է ներկայացել քննչական մարմին և չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը»,- նշել է Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջւադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների և քննիչների միջև: Իրար քաշքշել էին, հնչել էին հայհոյանքներ: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են, տեղեկացնում է News.am-ը: