ՀՀ ՊՆ-ն հերքում է․ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,–ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, իբր, Հայաստանի զինված ուժերը Քելբաջարի (Քարվաճառ) ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը: