Արտակ Բեգլարյան․ Ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն Արցախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետ​​նախարար Արտակ Բեգլարյանը։

 

«Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլև ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության դեմ»,- գրել է Արտակ Բեգլարյանը, տեղեկացնում է News.am-ը։

Ստորև նա ներկայացրել է Ararat տելեգրամյան ալիքի գրառման հղումը, որտեղ ասվում է. «Ադրբեջանցիները սկսել ենլ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի ոչնչացումն օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում։ Նոր կադրեր»: