Բլինքեն․ G7-ի գագաթաժողովում կքննարկվի Ուկրաինայի հարցով դիվանագիտական լուծման հնարավորությունը

Մենք կենտրոնացել ենք Ուկրաինային մեր շարունակական աջակցության վրա, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի երկրորդ և երրորդ կարգի հետևանքների վրա։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով G7-ի առաջիկա գագաթաժողովի քննարկման թեմաները։

«Ուկրաինային աջակցության առումով G7-ը զարմանալիորեն միավորված է դեռևս ռուսական ագրեսիայից առաջ ընկած ժամանակաշրջանից, երբ մենք միասին աշխատում էինք՝ նախ դիվանագիտական լուծում գտնելու համար, եթե այն կար, և եթե չկար, որպեսզի պատրաստ լինեինք ռուսական ագրեսիային, որը մենք կանխատեսում էինք՝ ինչպես աշխատանքը, որը G7-ը կատարել է Ուկրաինային աջակցելու համար՝ ռազմական, տնտեսական, հումանիտար աջակցությունը, այնպես էլ ճնշումը, որը մենք գործադրում ենք Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի այս ագրեսիվ պատերազմը։ Այս աշխատանքը շարունակվում է, և այսօր մենք դիտարկել ենք այս բոլոր ուղղություններն ապագայում խորացնելու ուղիները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ G7-ի գագաթաժողովը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 26-28-ը Բավարական Ալպերի Էլմաու ամրոցում։

News.am