Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց

ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Նա միաձայն ընտրվեց` ստանալով 70 ձայն, սակայն միայն իշխանական պատգամավորներն էին ներկա քվեարկությանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Վարդապետյանը պաշտոնը կստանձնի ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում գլխավոր դատախազի ընտրության հարցն է։

Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։

Sputnik Արմենիա