ԱԻՆ․ Հայտնի չէ՝ ռումբերի մասին ահազանգերը որ երկրից են արվում

Մետրոպոլիտենում և այլ հասարակական վայրերում ռումբերի կեղծ ահազանգերի մասին տեղեկությունները ստացվում են հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Վերջին շրջանում այդ նամակները հիմնականում ստացվում էին քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա նամակն ուղղված է եղել ԱԻՆ քարտուղարությանը։ Չկա տեղեկատվություն, թե ահազանգերը որ երկրից են արվում, և ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ»,- նշել է նա։

News.am