«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է

Օգոստոսի 14-ին «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։

Անհետ կորած է համարվում մեկ քաղաքացի՝Վանիկ Ամիրխանյանը:

Newsarmenia.am