Աշոտյան․ Սերժ Սայգսյանի դեմ հարուցված «դիզելի գործով» հերթահան դատը կրկին չկայացավ

Սերժ Սայգսյանի դեմ հարուցված «դիզելի գործով» հերթահան դատական նիստը կրկին չկայացավ՝ հանգուցային վկայի չներկայանալու պատճառով։ Այս մասին գրում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այն վկայի, որի «մեղադրանքները» դրվել էին երրորդ նախագահին այս զավեշտալի գործով դատելու իշխանական պատվերի հիմքում։

Ոչ դատարանը, ոչ էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել նրան դատարանի նիստերի դահլիճ բերելու և հարցաքննության ենթարկելու համար։

Նիկոլենք սարքել են գործը ու մնացել տակը։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «դիզելի գործի» էժանագին ֆարսի մասին»,- գրել է Աշոտյանը։

Verelq.am