2022-08-31 10:23
Լրատվական գործակալություններ
«Սասունցի Դավիթ» կայարանում պայթուցիկ սարքերի վերաբերյալ ահազանգ է ստացվել
Այսօր ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված, հայտնում է Shamshyan.com-ը։
Ահազանգի վայր են ժամանել փրկարարներ, սակրավորներ, իրավապահներ ու բժշկական խմբեր։ Այս պահին քաղաքացիները տարհանվել են, կատարվում են որոնողական աշխատանքներ։
Sputnik Արմենիա