2022-10-14 10:36
Լրատվական գործակալություններ
Տոյվո Կլաար․ ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին
ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին։ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին գրել է Twitter-ում։
«Այսօր Երևան կժամանի ԵՄ դիտորդների առաջատար խումբը: 27 անդամ երկրներ օպերատիվ արձագանքել են Հայաստանի դիմումին: Տեղակայման նպատակն է ուսումնասիրել իրադրությունը և տեղում աջակցել հայ-ադրբեջանական իրավիճակի կայունացմանը»,- գրել է Կլաարը:
Sputnik Արմենիա