2022-12-14 14:50
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ևս Բաքվին հորդորել է բացել Լաչինի միջանցքը
Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչով հանդես է եկել նաև Բաքվում Միացյալ նահագների դեսպանատունը։
«Լաչինի միջանցքի փակումը ունի լուրջ հումանիտար հետևանքներ և դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»,-ասված է դեսպանատան թվիթթերյան գրառման մեջ։
Դեսպպանատունը նաև կիսվել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի գրառմամբ։ Վերջինս նույնպես թվիթթերյան գրառմամբ շեշտել էր, որ Լաչինի միջանցքի փակումն անթույլատրելի է։
«Փաստինֆո»