2022-12-15 19:26
Լրատվական գործակալություններ
Հայաստանի ազգային արխիվը նոր տնօրեն ունի
«Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլն անցել ու տնօրեն է ընտրվել Արթուր Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն և տոկունություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արթուր Ստեփանյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։
Նշենք, որ հոկտեմբերի 27–ից «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր Սերգեյ Սարուխանյանը։
Sputnik Արմենիա