2022-12-19 15:07
Լրատվական գործակալություններ
Շտապ վիրահատվել էր պետք. Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ՀՀ է տեղափոխվել մի տղամարդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող 1960 թվականին ծնված մի տղամարդ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
«Տղամարդը մեկ շաբաթ առաջ ստուգվել էր և նրան շտապ վիրահատելու ցուցում կար։ Նա որոշ ժամանակ հիվանդանոցում էր, բայց հետո տուն գնաց` դեղորքային բուժում ստանալու։ Սպասում էինք, որ ճանապարհը կբացվի և կտանենք վիրահատելու, բայց դե...»,–ասաց Մուսայելյանը։
Նրա խոսքով` տղամարդուն պետք է տեղափոխեն Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ սրտի բաց վիրահատության կենթարկվի։
Sputnik Արմենիա