Սա շանտաժ է, սա էթնիկ զտում է․ Նատալի Լոիզոն՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, սննդամթերքն ու դեղորայքը սպառվում են, ընտանիքները բաժանված են։ 38 օրայս դեպքում խոսքերը նշանակություն չունեն: Այս մասին Եվրախորհրդարանում Արցախում շրջափակման հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոզոն։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները «անգործունակ են», «միակ բանը, որ անում է Ռուսաստանը՝ սրում է հակամարտությունը»։ «Նախագահ Ալիևն ասել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, պետք է լքեն Ղարաբաղը։ Դա նույնիսկ շրջափակում չէ, դա ավելին է, քան շրջափակումը, դա շանտաժ է, դա էթնիկ զտում է: Իսկ ի՞նչ է անում Եվրոպան։ Ոչի՛նչ։ Հատուկ ներկայացուցչի ողորմելի հայտարարություն, որում նշել է, որ Լաչինի միջանցքում դիտորդները ոչինչ չեն կարող անել։ Ես ամաչում եմ, որ Եվրահանձնաժողովի նախագահը միտումնավոր հումանիտար աղետ կազմակերպող երկրին անվանում է «վստահելի գործընկեր»։ Սա ոչ թե մեր իմաստության խորհրդանիշ է, այլ մեր վախկոտության խորհրդանիշը», - ասել է նա։

News.am