2023-01-19 09:27
Լրատվական գործակալություններ
ԵԽ պատգամավոր. Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ադրբեջանի կառավարության վրա
Ղարաբաղում իրավիճակն ամեն օր վատանում է. սննդի, դեղորայքի պակաս, հոսանքազրկում, հիմնական ապրանքների ռացիոնալացում, այս ամենը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը։
«Վերջերս Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի տարածքի վրա։ Այս ամենը պետք է դադարեցվի։
Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք։ Մենք պետք է ավելի շատ եվրոպացի դիտորդներ ուղարկենք։ Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ադրբեջանի կառավարության վրա և պետք է պնդենք թուլացնել լարվածությունը ու մեկնարկել խաղաղ բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հստակ երաշխիքներով։ Նոր էսկալացիայից ոչ Կովկասը, ոչ ԵՄ-ն չեն շահի»։
News.am