2023-01-20 13:03
Լրատվական գործակալություններ
«Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողների ակցիան Քննչական կոմիտեի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 20-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Նրանք բողոքում են, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի դեպքով քննությունը շատ դանդաղ ընթացք ունի, առերեսումները կասեցվել են։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
News.am