Խաղաղապահները և «Հայե՛ր, միացեք» հիմնադրամը ԼՂ–ում հումանիտար ակցիա են անցկացրել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայե՛ր, միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ հումանիտար օգնություն են բաժանել Լեռնային Ղարաբաղի երեխաներին։ Տեղեկությունը հրապարակվել է խաղաղապահների Telegram–յան ալիքում։

Մարդասիրական ակցիան անցկացվել է Ասկերանի շրջանում, հասցեական օգնություն են ստացել 2426 երեխաներ։

Նրանց պարենով լի փաթեթներ են փոխանցվել։

Sputnik Արմենիա