2023-01-20 18:50
Լրատվական գործակալություններ
ԵՄ ԱԳ նախարարները հունվարի 23-ին Հայաստան նոր առաքելություն ուղարկել վերաբերյալ որոշում կկայացնեն
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին կայանալիք պլանային հանդիպման ժամանակ որոշում կկայացնեն նոր առաքելություն ուղարկել Հայաստան, որը պետք է նպաստի տարածաշրջանում առկա հակասությունների կարգավորմանը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Ակնկալվում է, որ նախարարները որոշում կկայացնեն Հայաստանի համար առաքելություն ստեղծելու մասին, որպեսզի նպաստեն տարածաշրջանի կայունությանը», – ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:
Armenia Today