ՀՀ ԱԳՆ․ Խաղաղության պայմանագրի պատասխան առաջարկները մշակման փուլում են

Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-ին ասել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։

«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,– ասաց Բադալյանը։