Յուրի Քիմ․ Ցանկանում ենք օգնել ՀՀ-ի դիվերսիֆիկացման ջանքերին
ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը որպես խոսնակ հանդես գալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը խոսել է Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։
Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը, Հայաստանում և Ուկրաինայում նախկին դեսպան ու Քարնեգի ծրագրի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Մարի Յովանովիչը, Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ նախկին դեսպանը Դեն Բաերը։
Քիմը, մասնավորապես, ասել է. «Հայաստանը այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագիր ստորագրմանը»։ Մինչ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի նրանց հակի խաղաղության համաձայնագրին,այն նաև դիտարկում է «այլ տարբերակներ» ասել է Քիմը՝ նկատի ունենալով USAID-ի օգնությունը Հայաստանին:
«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։ Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից հանելը», – ասել է Քիմը։
1in.am