Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ներկայացուցիչ է նշանակվել Մագդալենա Գրոնոն, որն այս պաշտոնում կփոխարինի Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։

Գրանոն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով:

«Գրոնոն կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ներառյալ Վրաստանում ճգնաժամը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ Գրոնոն զբաղեցրել է արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի, իսկ ավելի ուշ` Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի աշնանից։

Sputnik Արմենիա