ՌԴ ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 18 տոկոս

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2023 թվականի դեկտեմբերից առաջին անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը՝ տարեկան 16%-ից մինչև 18%:

Հուլիսի 26-ին ԿԲ Տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել հիմնական տոկոսադրույքը մինչև տարեկան 18,00% բարձրացնելու մասին:

«Արժեզրկումն արագացել է և զգալիորեն գերազանցում է Ռուսաստանի Բանկի ապրիլյան կանխատեսումը։ Ներքին պահանջարկի աճը շարունակում է զգալիորեն գերազանցել ապրանքների և ծառայությունների առաջարկի ընդլայնման հնարավորությունները։ Որպեսզի արժեզրկումը նորից սկսի նվազել, անհրաժեշտ է դրամավարկային քաղաքականության լրացուցիչ խստացում, իսկ արժեզրկումը նպատակակետին վերադարձնելու համար՝ նախկինում ենթադրվողից զգալիորեն ավելի խիստ դրամավարկային պայմաններ», - հայտնել է ԿԲ-ն։

Հաղորդվում է, որ Ռուսաստանի Բանկն իր առաջիկա նիստերում կգնահատի հիմնական տոկոսադրույքի հետագա բարձրացման նպատակահարմարությունը։

News.am