Բագրատ Սրբազան․ Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև Տիգրանաշենի հանձնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Վայոց ձոր կատարվող մարզային այցի ճանապարհին այսօր կանգ է առել Տիգրանաշենում: Նա ուսումնասիրել է գյուղին հարող տարածքները։

 

«Նեռի իշխանությունը սեղանին է դրել նաև այս տարածքի հանձնումը: Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջ քաշվող և անընդհատ չավարտվող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ սահմանադրության փոփոխելը, ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարումը, որը զբաղվում է բանակցային գործընթացներով, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի հանձնումը:

Այլևս ակնհայտ է, որ սահմանազատում և սահմանագծում գոյություն չունի, գոյություն ունի հայրենազատում նեռի իշխանության կողմից»,-ասել է նա: Նա նշել է, որ Տիգրանաշենի հանձնումը աղետալի հետևանքներ կբերի. «Մենք նաև ականատեսն ենք լինում Ադրբեջանի հոխորտանքներին, ինչը նշանակում է որ այս նեռի իշխանությունը, բացի նրանից, որ մեծագույն աղետն է բերել այս երկրի վրա, այդուհանդերձ նոր ագրեսիայի նախապատրաստություն է տեղի ունենում և այս վերջին հատարարությունն էլ Ադրբեջանի դրա օրինակն է: Հոխորտանք ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԵՄ-ին, սա խոսում է նրա մասին, որ բացի ավեր ու կոտորած բերելուց այս իշխանությունը որևէ այլ բանի ընդունակ չէ»:

News.am