Արա Այվազյանն ու ԱԳՆ-ն Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին փոխանցելու մասին տեղյակ չեն եղել

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։

«Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր», - «Ազատության» հետ հարցազրույցում ասել է նախկին պաշտոնյան։

Հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Aysor.am