Ավինյան․ Երևանի գլխավոր հատակագիծը պետք է թվայնացնել, որ սեպտեմբերին ընդունենք
Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են. առաջիկայում կունենանք նաև հանրային լսում, որից հետո ամփոփելով փաթեթը կներկայացնենք քաղաքաշինության կոմիտե: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց տրամաբանված ժամանակացույց ներկայացնել. «Եկեք այնպես պլանավորենք մեր աշխատանքները, որ սեպտեմբերին Երևանի ավագանու առաջին մեր նիստին ավագանու անդամնեը հնարավորություն ունենան քննարկելու հարցը և ընդունելու գլխավոր հատակագիծը: Հասկանում եք, թե ինչքան խնդիրներ ունենք այս պահի դրությամբ այս պրոցեսների հետ կապված:
Մինչև Երևանի ավագանու նիստի օրակարգ մտնելը պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատվի։ Դրանից հետո մենք աշխատելու ենք գլխավոր հատակագծի թվայնացման վրա, ավելի կենտրոնանալու ենք GIS քարտեզներում տեղակայման ու ճանապարհային ցանցի աշխատանքների վրա»,– ասաց Ավինյանը։
Նա շեշտեց` գլխավոր հատակագծի վրա պետք է անընդհատ աշխատանքներ տանեն։
News.am