Բագրատ Սրբազան․ Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների

Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով օրեր առաջ Վայոց ձոր կատարած այցի մասին:

«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»,-հավելեց նա։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ավարտին Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների հետ այցելել էր Վայոց ձոր, հանդիպել բնակիչներին:

News.am