Ռուբեն Սաֆրաստյան․ Կտրուկ փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում չի լինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխարհը կանգնած է կտրուկ փոփոխությունների առջև. այս համատեքստում Հարավային Կովկասը սկսում է ստանալ ավելի կարևոր նշանակություն, քան մինչ այդ ուներ՝ կապված Պեկին-Լոնդոն պրոյեկտի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ես կարծում եմ՝ սրանով է պայմանավորված Ռուբինյան-Քըլըչ նոր հանդիպումը, որը, հավանական է թուրքական կողմի որոշումն է»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ ակնկալել այդ հադիպումից, Սաֆրաստյանը պատասխանեց. «Ես կտրուկ փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում չեմ ակնկալում, որովհետև Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի հայ-թուրքական հարաբերություններում, մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Թուրքիան այս որոշումից չի հրաժարվի:
Սահմանի բացում այս փուլում պետք չի սպասել, Թուրքիան չի գնա դրան, որովհետև արդեն հայտարարել է համապատասխան որոշման մասին: Թուրքիայի համար խաղաղության պայմանագիրը կարևոր է, քանի որ այն պետք է թղթին հանձնի, լեգիտիմացնի այն արդյունքները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի հետևանքով: Դա լեգիտիմացնելուց հետո նոր Թուրքիան առաջ կգնա՝ աչքի առաջ ունենալով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը»: