ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրին իսրայելական հարձակման հետևանքով։
«Եղբայր, առաջնորդ, շարժման առաջնորդ Մուջահիդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր շտաբի վրա սիոնիստների հարձակման հետևանքով այն բանից հետո, երբ նա մասնակցել է Իրանի նոր նախագահի երդմնակալությանը», - մեջբերում են համաշխարհային գործակալությունները ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը:
Խումբը դեռ չի պարզաբանել, թե կոնկրետ ինչպես է հարվածը հասցվել, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդը մահացել է։
Հանիայի մահվան մասին հայտնել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Կորպուսի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ սպանվել է նրա թիկնապահներից մեկը։
Իսրայելի իշխանություններն ու զինվորականները դեռևս ոչինչ չեն հայտարարել Հանիայի մահվան մասին։
News.am