Արտադրողականության տարեկան աճի տեմպերով Հայաստանը մտել է աշխարհի լավագույն 5 երկրների շարքը

Արտադրողականության տարեկան աճի տեմպերով Հայաստանն աշխարհի առաջատար երկրների հնգյակում է։ Ինչպես հայտնում է NGnewsgeorgia-ն՝ հղում անելով Համաշխարհային բանկի տվյալներին, Հայաստանի հետ մեկտեղ ցուցակում են Վրաստանը, Գայանան, Կոստա Ռիկան և Չինաստանը։

Աշխատուժի արտադրողականությունը չափվում է մեկ աշխատող անձի համար համախառն ներքին արդյունքի գնողունակության համարժեքությամբ՝ հաստատուն գներով:

News.am