Պետքարտուղարությունը մեկնաբանել է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը
Միացյալ Նահագներն ու ՆԱՏՕ-ն դժվարությամբ կընդունեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ դառնալու Թուրքիայի որոշումը, եթե Անկարան որոշի դիմել այդ քայլին։ Դրա մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
«Թուրքիան շատ հետաքրքիր դաշնակից է։ Այս պահին մենք իսկապես արդյունավետ համագործակցում ենք մի շարք ոլորտներում, և նման քայլը դժվար կլինի ձեռնարկել, ուստի ես չգիտեմ, թե նա [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը]ինչ նկատի ուներ», - ասել է նա Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք դեռ չենք տեսել դրա լուրջ ազդանշանները, համենայն դեպս, մեզ չեն զեկուցել, բայց մենք շատ հստակ հասկացրել ենք, որ այլ խմբի անդամակցության հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցների տեղեկության փոխանակումն անհամատեղելի է», - հավելել է դիվանագետը:
Նա պարզաբանել է, որ Թուրքիայի հիմնական առևտրային գործընկերը Եվրոպան է, որին բաժին է ընկնում ապրանքաշրջանառության 70%-ը։
«Դա եվրոպական մաքսային միությունում է, ուստի միանալ առևտրային կազմակերպությանը, որը նայում է հակառակ ուղղությամբ, նրա ստանձնած պարտավորություններին անհամապատասխան կլինի, - շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: -Ես չգիտեմ՝ դա (Էրդողանի խոսքերը) պարզապես հռետորական հարձակում էր, թե ավելին, բայց դա այն չէ, որի հետ կարելի է հեշտությամբ հաշտվել»։
Ավելի վաղ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Անկարան, որը ներկայում դիտորդի կարգավիճակ ունի ՇՀԿ-ում, մտադիր է դառնալ կազմակերպության լիիրավ անդամ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է ՇՀԿ-ին միանալու Թուրքիայի ցանկության մասին, սակայն նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին հակասում է կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am