ԱՄՆ-ը ներգրավված չէ Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության գործում, տեղյակ էլ չի եղել։ Բլինքենը դրա մասին հայտնել է Channel News Asia-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ պետքարտուղարը Սինգապուր երկօրյա պաշտոնական այցի ժամանակ ելույթ է ունեցել՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ Հանիեի սպանությունից ժամեր անց։ Նա Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների առանցքային դեմքն էր։
«Դրա մասին մենք չենք իմացել և ներգրավված չենք եղել: Շատ դժվար է շահարկումներ անել»,- ասել է Բլինքենը:
Նա ընդգծել է հրադադարի կարևորությունը Մերձավոր Արևելքում իննամսյա պատերազմին վերջ տալու համար։
«Մենք կշարունակենք ձգտել դրան, քանի դեռ դա կպահանջվի», - հավելել է Բլինքենը:
Նա նշել է, որ հրադադարի անհրաժեշտությունը տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն է:
Իրանի մայրաքաղաքում հուլիսի 31-ի առավոտյան սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկը՝ Իսմայիլ Հանիեն։ 62-ամյա Հանիեն ՀԱՄԱՍ-ի երկարամյա քաղաքական առաջնորդն էր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am