Դանիելյան․ Թշնամին արդեն տեղավորվել է Կիրանցում և հարակից գյուղերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թշնամին արդեն տեղավորվել է Կիրանցում և հարակից գյուղերում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

 

«Դուք տեսաք այն նկարը, որտեղ հետնիոտնային գիծը գծած է և հետնիոտնային գծից այն կողմ Ադրբեջան է: Ասենք էդ հետնիոտնային գիծը ինչի համար են արել, որ դրանից այն կողմ արդեն Ադրբեջան է, ես չեմ կարողանում դա հասկանալ, չի տեղավորվում իմ ուղեղի մեջ: Կամ սեպտեմբերի 1-ին երեխաները ո՞նց են գնալու դպրոց, կամ էդ ճանապարհը, ամեն վայրկյան կարող է քայլ անի և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվի Հայաստան- Վրաստան միջպետական մայրուղին: Մենք որ ասում էինք, որ ադրբեջանցիները Կiրանցիների ցորենը հնձել է, դա արդեն փաստ է, գյուղացիներն են արդեն այդ մասին ասում»,-ասաց նա:

Գառնիկ Դանիելյանը նաև ասաց, որ ինքը հարցում է ուղարկել կառավարություն այն մասին, թե որքան փոխհատուցում է տրվել հողատարածք, շենք կամ շինություն կորցրած կիրանցեցիներին, սակայն իրեն մերժել են տեղեկատվություն տրամադրել, նշելով, որ դա «գաղտնի» գրիֆի տակ է:

«Տարբեր մարդկանց տարբեր գումարներ են տվել՝ ըստ բողոքի, նաև չեն նշել այդ գումարների աղբյուրը, թե որտեղից են տվել այդ գումարը: Կամ այն մարդիկ, որոնք հրաժարվել են փոխհատուցումից, ի՞նչ է լինելու նրանց հետ»,-ասաց նա:

News.am