ԵԱԶԲ․ Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է

Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները նշել են, որ մասնակից երկրների մեծ մասում պահպանվում է բարձր աճը. 2024 թվականի հունվար-հունիսին ԵԱԶԲ-ի գործառնությունների տարածաշրջանի համախառն ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 4,6%-ով՝ 2023 թվականի 3,9%-ով աճից հետո:

Հունվար-հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 10,4%-ով` շնորհիվ արդյունաբերության, առաջին հերթին թանկարժեք մետաղների վերամշակման ոլորտում արտադրանքի հարաճուն զարգացման:

Ներդրումային ակտիվությունը շարունակում է աճել տարածաշրջանի երկրների մեծ մասում։ Հայաստանում ներդրումային գործունեությանն աջակցում է պետական ​​կապիտալ ներդրումների և բնակարանաշինության կայուն աճը։

Տարածաշրջանում գնաճի պատկերը մնում է բազմաբնույթ, Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում գնաճը թիրախային կողմնորոշիչից իջել է:

News.am