2024-08-15 09:31
Լրատվական գործակալություններ
0
ԻՀՊԿ․ Վերջին 2 տարվա ընթացքում Բաքու ուղարկված բոլոր զենքերը վերադարձվել են Իսրայել
Բոլոր այն զինատեսակները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից ուղարկվել են Բաքու, վերադարձվել են Իսրայել։ Դրա մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Սա բռնազավթված Պաղեստինում Իսրայելի հետ հակամարտության դրական հետևանքներից մեկն է։ Ենթադրվում էր, որ այդ զինատեսակները կկիրառվեն Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին՝ տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով»,- նշել է ԻՀՊԿ-ն։
News.am