2024-08-19 09:46
Լրատվական գործակալություններ
0
ՌՀՄ-ը դիմել է Պուտինին՝ խնդրելով բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի հարցը
Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂ նախկին ղեկավարների հարցը։ Հայտնում են միությունից:
Միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ ազգությամբ հայ միլիոնավոր քաղաքացիների անունից խնդրել է քննարկել հարյուր հազարավոր բռնի տեղահանված հայերի ճակատագիրը, ԼՂ-ի հայկական մշակութային-պատմական և հոգևոր-կրոնական ժառանգությունը, ինչպես նաև՝ ԼՂ-ում ապօրինի պահվող մի քանի տասնյակ հայ գերիների ճակատագիրը։
News.am