Նասեր Քանաանի․ Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանի կայունությունը
Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանի և նրա սահմանների կայունությունն ու անվտանգությունը, պատրաստ են զարգացնել բազմակողմանի հարաբերություններ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին։ Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Դիվանագետը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարեկամական և կառուցողական են։
Քանաանին չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին լուրերը՝ նշելով, որ դրա մասին ոչ մի փաստական տեղեկություն չկա: Նա չի խոսել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, սակայն ընդգծել է, որ Թեհրանը թերահավատորեն է վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին:
Նա պազաբանել է` դա վերաբերում է պատմական իրականությանը և տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը։
Sputnik Արմենիա